«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա քիչ անց բաց թողնվել։ Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Տեր-Նակալյանի խոսքով՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավարին բերման են ենթարկել սեպտմեմբերի 7–ին արված մի գրառման համար, որում նա հայհոյանք է գրել։
Տեր-Նակալյանը ենթադրում է, որ ոստիկանությունում մտածել են, որ այն ուղղված է եղել Ալեն Սիմոնյանին։
«Հրավիրել են ոստիկանություն, հարցրել, թե ում նկատի ունի, Արթուրն ասել է՝ Ալեն Դելոնին եւ նրան բաց են թողել»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։
0Comments