Քաղաքացուն՝ երկընտրանք, իսկ քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին օրենքը չի կարող վերաբերել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուներին ամիսը 2 անգամ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան կամ լինեն պատվաստված,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հոկտեմբերի 1-ից անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:

Բացառություն են կազմելու այն անձինք, ովքեր պատվաստված են, հղի են և ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման համար:

Հետևանքն աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, և հաջորդիվ՝ տվյալ կազմակերպությունը ևս տույժ-տուգանքներ կկրի չպատվաստվելու համար»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության, օրենքների շրջանակում:

Նախարարի խոսքով՝ օրենքը չի կարող վերաբերել քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին:

Մանրամասները՝ տեսանյութում: