Կառավարությունը չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումը

Մանրամասներ

1

«Կառավարությունը չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումը: Բանն այն է, որ այս տարվա օգոստոսի 19-ին և 20-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել 37 համայնքի միավորման նախագիծ: Այդ նախագծերը մեկ անգամ արդեն քննարկման էին դրվել 2020թ. դեկտեմբերին, և քվեարկողների բացարձակ մեծամասնությունը՝ 93 %-ը, դեմ էր քվեարկել նախագծերին:

Այժմ ևս քվեարկածների կեսից ավելին դեմ է ներկայացված նախագծերին: Նկատենք, որ կառավարությունը մտադիր չէ տեղական հանրաքվե իրականացնել ընտրություններից առաջ, որպեսզի իմանա միավորվող համայնքների վերաբերյալ բնակչության կարծիքը: Հիմնավորման մեջ միայն նշված է, որ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ (նաև բնակիչների հետ «Town Hall» ձևաչափով) համայնքային ժողովներ են կազմակերպվել, որոնց արդյունքներով մշակվել են համայնքների միավորման նախագծերը:

Առկա է, սակայն, Սահմանադրական դատարանի որոշում՝ Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Նոր Հաճն համայնքների ղեկավարների դիմումի հիման վրա, երբ Սահմանադրական դատարանը 2021թ. մայիսի 14-ին որոշել էր, որ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր պետք է նախատեսվեն: Կառավարությունը, սակայն, փաստացի չի կատարում ՍԴ-ի որոշումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։