Ադրբեջանական կողմը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Միրզոյանը՝ ՌԴ դեսպանին

Մանրամասներ

ա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկացնում են ԱԳ նախարարությունից,։

Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև օգոստոսի 26-ի կառավարության ծրագրում:

Նշվել է, որ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարևոր է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը: