Հներ, նորեր, ճամբարափոխներ, կալանավորվածներ

Մանրամասներ

1

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կազմեց ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը: Հայտարարվեց նաեւ 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի գումարման օրը՝ օգոստոսի 2։ ԿԸՀ-ն հրապարակեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների ցանկը․ ՔՊ-ից՝ Լիլիթ Մակունց, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, Անահիտ Ավանեսյան, Ռոմանոս Պետրոսյան, Հովհաննես Հարությունյան, Հակոբ Սիմիդյան, Գնել Սանոսյան, Դավիթ Գեւորգյան, Նարեկ Մկրտչյան, Արամ Խաչատրյան, Արարատ Միրզոյան, Արմեն Փամբուխչյան եւ Արարատ Գրիգորյան։ «Հայաստան» դաշինքի ցուցակից՝ Ռոբերտ Քոչարյան, Մարիաննա Եփրեմյան, Ալեքսանդր Խաչատուրյան։

«Պատգամավորական մանդատների տրամադրման իրավական գործընթացը, ըստ էության, այն գործընթացն էր, որը տեղի ունեցավ։ Այսինքն՝ մանդատները հանձնվում են արձանագրության կազմմամբ։ Իսկ արդեն հանձնումը՝ որպես տեխնիկական գործընթաց, ինքը պարտադիրի, ձեւի, կանոնակարգի հետ կապված՝ չկա։ Սրանով էլ պայմանավորված՝ հիմա քննարկվում է, թե ինչ եղանակով կլինի այդ արարողությունը։ Պատգամավորական մանդատների փոխանցման ինչ եղանակ էլ ընտրվի, դրա կապակցությամբ անպայման ԿԸՀ-ն կիրազեկի։ Տեսնենք՝ ինչպես կլինի կազմակերպել դա, բայց, կրկնում եմ, ամենակարեւորն իրավական գործընթացն էր, որը որ տեղի ունեցավ»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն արագորեն ապաքինվել է սրտի վիրահատությունից հետո։ 

Կալանավորված պատգամավորները եւս կստանան մանդատներ։ «Կալանավորված լինելը խոչընդոտ չէ պատգամավորական մանդատները ստանալու համար։ Մանդատները տալու վերաբերյալ արձանագրությունն արդեն իսկ կազմվեց, իսկ եթե դուք ուշադիր եղաք, ընթերցվեցին նաեւ ձեր մատնանշած պատգամավորների անունները։ Այսինքն՝ սա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները եւս ստանալու են իրենց մանդատներն ու հնարավորություն ունեն իրականացնելու իրենց գործունեությունը։ Իսկ այդ գործունեության եղանակները, ձեւերն արդեն կարգավորվում են այլ օրենսդրությամբ։ Հարգելի լրագրողներ, սրա վերաբերյալ մյուս հարցերի պատասխանողը ես չեմ, ես հարցին պատասխանում եմ որպես ԿԸՀ նախագահ»,- ասաց նա։

Այսպիսով, «Քաղպայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7։

Խորհրդարանում ներկայացված կլինեն հետեւյալ անձինք. ՔՊ-ից՝ Խաչատուր Սուքիասյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Արփինե Դավոյան, Արսեն Թորոսյան, Նազելի Բաղդասարյան, Ռուբեն Ռուբինյան, Գուրգեն Արսենյան, Գուրգեն Մելքոնյան, Հակոբ Արշակյան, Հերիքնազ Տիգրանյան, Հայկ Կոնջորյան, Արուսյակ Ջուլհակյան, Էդուարդ Աղաջանյան, Անդրանիկ Քոչարյան, Մարիա Կարապետյան, Բաբկեն Թունյան, Շիրակ Թորոսյան, Ծովինար Վարդանյան, Վահագն Հովակիմյան, Գեւորգ Պապոյան, Հռիփսիմե Գրիգորյան, Վիգեն Խաչատրյան, Վլադիմիր Վարդանյան, Սոնա Ղազարյան, Զարուհի Բաթոյան, Լիլիթ Ստեփանյան, Կարեն Համբարձումյան, Վիլեն Գաբրիելյան, Մերի Գալստյան, Սիսակ Գաբրիելյան, Արմեն Խաչատրյան, Տաթեւիկ Գասպարյան, Վաղարշակ Հակոբյան, Հայկ Սարգսյան, Արուսյակ Մանավազյան, Սերգեյ Բագրատյան, Թագուհի Ղազարյան, Հրաչյա Հակոբյան, Մաթեւոս Ասատրյան, Լուսինե Բադալյան, Վահե Ղալումյան, Սեդրակ Թեւոնյան, Քրիստինե Պողոսյան, Սերգեյ Մովսիսյան, Արման Եղոյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Արեն Մկրտչյան, Մարինա Ղազարյան, Նարեկ Զեյնալյան, Արթուր Հովհաննիսյան, Անուշ Բեղլոյան, Հովիկ Աղազարյան, Նարեկ Բաբայան, Էմմա Պալյան, Հակոբ Ասլանյան, Լիլիթ Մինասյան, Նարեկ Գրիգորյան, Վահագն Ալեքսանյան, Հասմիկ Հակոբյան, Նարեկ Ղահրամանյան, Դավիթ Դանիելյան, Մարիամ Պողոսյան, Արթուր Դավթյան, Սարգիս Խանդանյան, Հռիփսիմե Հունանյան, Հայկ Ցիրունյան, Ռուստամ Բաքոյան (եզդիական համայնքի ներկայացուցիչ), Ալեքսեյ Սանդիկով (ռուսական համայնքի ներկայացուցիչ), Կնյազ Հասանով (քրդական համայնքի ներկայացուցիչ)։

«Հրապարակ»