Թող Ձեր ծննդյան օրվանից սկսած՝ էլ երբեք տխրություն չտեսնեք. Աստված Ձեզ պահապան. Նունե Եսայանն ու Ռազմիկ Ամյանը շնորհավորել են Սերժ Սարգսյանին

Մանրամասներ

ա

Երգիչներ Նունե Եսայանն ու Ռազմիկ Ամյանը շնորհավորել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որն այսօր նշում է ծննդյան օրը։

«Ծնունդդ շնորհավոր, պարոն Նախագահ»,- Ֆեյսբուքյան էջում գրել է Նունե Եսայանը։

ա

Ռազմիկ Ամյանն էլ իր էջում հրապարակել է «Հերոս մեր արդար» երգն ու գրել․ «Սիրելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, ցանկանում եմ անսահման երջանիկ պահեր: Թող որ Ձեր ծննդյան օրվանից սկսված, էլ երբեք տխրություն չտեսնեք: Աստված Ձեզ պահապան: Շնորհավորում եմ կրկին անգամ»։

ա