Ալիեւն այս անգամ ոչ ավել, ոչ պակաս «մտավ» Երեւանի ուսուցչական սեմինարիա

Մանրամասներ

1

Ադրբեջանի նախագահը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը կոչված է «հիմք» ստեղծելու Հայաստանի դեմ տարածքային պահանջների համար։

Իլհամ Ալիեւն այս անգամ ոչ ավել, ոչ պակաս «ադրբեջանականացրել է» Երեւանի ուսուցչական սեմինարիան։ 

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիեւը նախօրեին հրաման է ստորագրվել «Իրեւանի ուսուցչական սեմինարիայի» 140-ամյակի միջոցառումների նախապատրաստման մասին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի կրթության նախարարությանը նախապատրաստել է ծրագիր, նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել կարգադրությունից բխող հարցեր։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է, որ 1881 թվականին (Ադրբեջանի հայտնվելուց կես դար առաջ-խմբ․) ստեղծված սեմինարիան «գովելի ներդրում է ունեցել Իրեւանի մահալի պահպանման գործում, որտեղ ադրբեջանցիները կազմել են հասարակական-գրական, գիտական-մշակութային կյանքի ավանդական բովանդակության եւ գործունեության պահպանման գործում մեծամասնություն, հիշարժան էջեր են գրել մանկավարժական մտքի տարեգրության մեջ»։

Այն ակնհայտ փաստը, որ ուսումնական հաստատությունը կոչվել է «սեմինարիա» եւ, համապատասխանաբար, ենթադրում է քրիստոնեական կրթություն, չի անհանգստացնում Բաքվի իշխանություններին։

Սա Երեւանի «ադրբեջանական պատկանելիության» մասին Իլհամ Ալիեւի առաջին հայտարարությունը չէ։ Նախկինում նա պնդում էր, որ սա «իր նախնիների հայրենիքն է»։