Ես չգիտեի, որ Հայաստանում շնչում են նման կարգի մարդիկ, նրանք իրավունք չունեն Հայաստանում ապրելու. Քոչարյանը՝ իմքալյական պատգամավորի մասին. VIDEO

Մանրամասներ

ա

Այս քաղաքական թիմի կարկառուն դեմքերից մեկը մի հանճարեղ հայտարարություն է արել՝ ասելով, որ բանակն ամայի տարածքները պաշտպանելու համար չէ, ժողովրդին պաշտպանելու համար է:

Սա տիեզերական չգիտեմ ինչ է: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իմքայլական Վլադիմիր Վարդանյանի հայտարարության մասին:

Քոչարյանի խոսքերով, այդպես մտածող մարդը ոչ թե պատգամավոր չի կարող լինել, նա ուղղակի Հայաստանում ապրելու իրավունք չպետք է ունենա. «Ինչ է նշանակում՝ ամայի տարածքներ: Ամեն երկիր մոտավորապես 10-15 տոկոսն է բնակավայր, հիմա ինչ, մնացածը պետք է հանձնե՞լ: Ես չգիտեի, որ Հայաստանում կան, շնչում են նման կարգի մարդիկ, ովքեր ունեն նման մտածելակերպ»: