Նա չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի

Մանրամասներ

ա

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր կայքերում տարածվում են տեղեկություններ, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի և կոչ անում՝ բոյկոտել ընտրությունները։

Բոլոր այդ տեղեկությունները կեղծ են։ Հանրապետության նախագահը չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ, չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի»։