Ի՞նչ են քննարկել Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը

Այսօր կկայանա նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ ավելի ուշ Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ նախագահի՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: