Թուրքիան ու Ռուսաստանը տարաձայնություններ ունեն. Պեսկով

Մանրամասներ

ա

Սիրիայում ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ համագործակցում են այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև: Իհարկե, Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այնտեղ շարունակում են մնալ ահաբեկչական տարրեր, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը, բայց, այնուամենայնիվ, փոխգործակցությունը շարունակվում է: Սիրիայի հարցում տարաձայնություններ կան»,- ասել է Պեսկովը։

Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։