Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Դա էական չէ, դա թիմով ենք որոշում

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Գրիգորյանը:

Հարցին, թե ինչու է մանդատից հրաժարվել, վստահ չլինելով, որ նախարար կմնա, Գրիգորյանն ասաց. «Դա էական չէ, դա թիմով ենք որոշում՝ ով որտեղ է աշխատում, էնտեղ, որտեղ  որ ես աշխատում եմ, իմ գործն անում եմ, մնացածը թիմով կորոշենք»:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինքն ավելի հակված է գործադիրում աշխատելու:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատական եղել է իր աշխատանքին, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այդ մասին չեն խոսել: