Մենք առանց 1 կրակոցի վերադարձրել ենք Ակնան, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները. Ալիևը պարծեցել է Ղարաբաղում

Իրավիճակ

ա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ՝ Նովրուզ բայրամի տոնի առիթով:

Նա Շուշիում, Կատարոտ դաշտավայրում (Ջրդուզ) վառել է տոնական խարույկը:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ալիևը հանդես է եկել ուղերձով, որը հիմնականում նվիրված էր Ղարաբաղում պատերազմի թեմային:

Նա իր ուղերձում հայտարարել է, որ «հին ադրբեջանական հողի վրա է կանգնած որպես հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար, և սրանից հետո ոչ մեկը չի կարողանա մեզ ստիպել այստեղից հեռանալ»:

Ալիեւը նաև հայտարարել է, որ «այս մարտերում հայկական կողմը կրել է հարյուրավոր, հնարավոր է՝ մինչեւ հազար կորուստ»:

«Մենք առանց մեկ կրակոցի վերադարձրել ենք նաև Ակնայի շրջանները, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները»,- ասել է Ալիևը: