Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց բանակին

Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ

ա

Ապրիլյան քառօրյայի և Արցախյան վերջին գոյապայքարի մասնակից Գառնիկ Դանիելյանը կոչ է անում բոլորին՝ մասնակցել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին սատարող հանրահավաքին։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց բանակին:

Մեզնից ոչ ոք երբեք չէր կարող պատկերացնել, որ մեր երկրում, որ մեր հայրենիքում, որ մեր աչքերով այսպիսի պատմական արհավիրքի ականատես կարող էինք լինել։

Հայորդինե’ր, որակը քանակ պետք է հավասարակշռի, այս դեպքում՝ գերակշռի, և, վստահ եղեք, իրականությունը ՊԵՏՔ Է հաղթի։

Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ»։