Ումի՞ց է այսօր Արարատ Միրզոյանը ներողություն խնդրել արհամարհելու համար

Մանրամասներ

ա

Պարոն Միրզոյան, հիշո՞ւմ եք, չէ՞, որ ենք էլ ենք ձեզ ընտրել որպես ԱԺ նախագահ: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում դիմելքով ԱԺ նխագահ Արարատ Միրզոյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Այդ դեպքում ուզում եմ հասկանալ, թե ինչու եք ձեզ այդքան արհամարհական պահում այն խմբակցությունների նկատմամբ, որոնք ձեզ եւս ընտրել են Աժ նախագահ: Ընդ որում ձեր պատասխանատվությունը ընդդիմության նկատմամբ ավելի մեծ է, քան իշխանության նկատմամբ այս հարցում»,-ասաց Սամսոնյանը:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Հարգելի տիկին Սամսոնյան, ինչ-ինչ, բայց ինձ մեղադրել  արհամարհական վերաբերմունքի մեջ ոչ միայն խորհրդարանականների, այլեւ խորհրդարնական ընդդիմության նկատմամբ, կարծում եմ՝ տեղին չէ: Ընդհանրապես, ես այդպիսի վարքագիծ ջանում եմ չդրսեւորել: Դա ինձ հտուկ չի: Բայց եթե որեւէ կերպ իմ պահվածքում այդպիսի նշաններ եք զգացել, ես ներողություն եմ խնդրում»: