Ամերիկյան Time ամսագիրը 2020 թվականը ամենավատ տարի է հայտարարել

Իրավիճակ

թայմ

Ամերիկյան Time ամսագիրը 2020 թվականը ամենավատ տարի է հայտարարել

Ամերիկյան Time ամսագիրը 2020 թվականը ամենավատ տարի է հայտարարել: Համարի համապատասխան շապիկը դեկտեմբերի 5-ին տեղադրվել է հրատարակության Twitter-հաշվում:

Կազմի հետ կապված հոդվածում կինոքննադատ Ստեֆանի Զախարեքը հայտարարել է, որ չնայած Միացյալ Նահանգների պատմությունը շատ ավելի դժվար տարիներ է ունեցել, բայց այսօր ապրողներից համարյա ոչ ոք նման բան չի տեսել՝ նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակը:

«Իմ գործը՝ որպես կինոքննադատ, ֆիլմեր դիտելն ու դրանց մեջ աշխարհն ու մեր կյանքն առանձնացնելն է: Եթե 2020 թ. կարանտին-հակաուտոպիա լիներ, դուք, ամենայն հավանականությամբ, այն 20 րոպեից կանջատեիք: Այս տարին այնքան չարագուշակ-վրդովեցուցիչ չի եղել, որքան հորինված ապոկալիպսիսը: Այն, բացի ցավով լի լինելը, խելահեղության չափ աշխատանքային էր, ընդ որում՝ առօրյան դարձել էր մեր թշնամին»,- եզրափակում է Զախարեքը, հայտնում է Lenta-ն: