Դատվելու է նաև քաղաքապետը, եթե ճիշտ են լուրերը

Այն ոստիկանները, որ դեռ ենթարկվում են հայրենիք հանձնողին, վաղը չեն ներվելու

մարության

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքը ամբողջապես պարալիզացված է: Արժանապատիվ հայը մերժում է դավաճանին: Արժանապատիվ ոստիկանը հենց էս պահին հրաժարվում է կատարել դավաճանի հրահանգը:
Այն ոստիկանները, որ դեռ ենթարկվում են հայրենիք հանձնողին` վաղը չեն ներվելու:
Եւ եթե ճիշտ են լուրերը, որ այս պահին շտապօգության մեքենաներով եւս ոստիկաններ են տեղափոխվում, ապա դատվելու է նաեւ քաղաքապետը։
Հհ-ում հավատարմագրված դեսպանություններին եւ միջազգային կառույցներին՝ շտապօգության մեքենաներով հենց այս պահին ոստիկաններ են տեղափոխվում՝ քաղաքացիական օրինական անհնազանդության ակցիաները ճնշելու համար»։