Երրորդ Հանրապետության ողջ «ԵՍ»-ը կառուցված էր Արցախյան շարժման շուրջ. Աշոտյան

Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է
Live24.am-ը ներկայացնում է

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, ինչին հանգեցրեց դավադիր, ստահակ և պիղծ խունտայի կառավարումը, ոչ միայն ռազմաքաղաքական ֆիասկո է, ոչ միայն այլևս չսպիացող անձնական ողբերգություններ, ոչ միայն աշխարհաքաղաքական դեֆոլտ։

Սա նաև քաղաքակրթական կոլլապս է, ինքնության շոկ։

Երրորդ Հանրապետության ողջ «ԵՍ»-ը կառուցված էր Արցախյան շարժման շուրջ։

Հանրապետության ակունքներն Արցախյան հողի մեջ էին։

Մեր ազգային լեգենդները Արցախյան ազատամարտի դաշտերում էին։

Մենք Հանրապետություն էինք Արցախով։

Մեր Ազգային արժանապատվության շաղախն էր Արցախը։

Եվ մենք կորցրեցինք մեր հավաքական «ԵՍ»-ը։

Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է։ Այդ վերաիմաստավորված բովանդակությունը պարտվողական, կոլաբորացիոնիստ և ամորձահատված քաղաքական, մտավորական և հանրային շրջանակները երկնել չեն կարող։

Եվ այս հարցը շատ ավելին է, քան պարզապես «Շուշիի ողբ» ստեղծել կամ «Թաղավարտի քսան օր» գրելը։

#հողատու»: