Վանեցյանի հրամանատարությամբ «Հայրենիք» զորախումբը չի ոչնչացվել․ Ադրբեջանական կողմը կեղծիք է տարածում

Մանրամասներ

Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները»,- գրել է նա։