Մենք դեռ կօգնենք մեր հարևաններին` պայքարելու ահաբեկիչների դեմ. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ գրառումը

Վեհ, հանգիստ, զուսպ

ԱԺ նախահագ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշում եք չէ՞, որ մենք ոչ միայն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, այլև քաղաքակրթության դաս ենք տալիս Եվրոպային և աշխարհին:
Ուրեմն, խնդրում եմ զերծ մնալ Վրաստանում այսօրվա միջադեպի հետ կապված վրացական մամուլում տեղ գտած նյութերի տակ չարախինդ մեկնաբանություններից և առավել ևս հրճվանք չապրել քաղաքացիների` գերի ընկնելու հանգամանքից:
Վեհ, հանգիստ, զուսպ:

Մենք դեռ կօգնենք մեր հարևաններին` պայքարելու ահաբեկիչների դեմ»