2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. Վարդևանյան

Մանրամասներ
արամ

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում.

1) Այլևս չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում կամ համարժեք Նախագահի պաշտոնում, այլ ընտրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որից ձևավորվում է խորհրդարանական մեծամասնություն: Հետևաբար՝ 2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում:

2) Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ:

3) Յուրաքանչյուր բավարար քվե ստացած Կուսակցությունից ձևավորված խմբակցության Պատգամավոր՝ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: Սահմանադիրը որևէ պատգամավորի չի պարտադրում կաշկանդվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, առավելևս, եթե նախընտրական ԾՐԱԳՐԻՑ առկա է անուղղելի խզում:

4) Սահմանադրության ԱՆՓՈՓՈԽԵԼԻ 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Հ.Գ. Կոնկրետ որևէ անձին վարչապետի պաշտոնում չընտրելու հարցի վերաբերյալ առկա է նաև հստակ դիրքորոշում, որ արտահայտվել էր Սահմանադրական դատարանում հենց 2021 թվականի ընտրությունների արդյունքների քննության շրջանակներում, որի հղումը դնում եմ մեկնաբանության մեջ:

Արամ Վարդևանյան