ՄԱԿ-ի ԱԽ-ը կհամաձայնեցնի եւ կհրապարակի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու կոչով տեքստը

Մանրամասներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները, հաղորդում է Global Village-ը՝ հղում անելով AFP-ին:

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել հարգել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի մասին նոր համաձայնագիրը:

Խորհուրդը փակ դռների հետեւում քննարկել է մարտական գործողությունները, որոնց սկզբից՝ սեպտեմբերի 27-ից, հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Դիվանագետների խոսքով՝ Ռուսաստանն աշխատում է հայտարարության վրա, որում պարունակվում է հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ: Տեքստը, որը, ինչպես ակնկալվում է, կհամաձայնեցվի խորհրդի անդամների միջեւ այս շաբաթ, Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում նաեւ վերսկսել Մինսկի խմբի օժանդակությամբ բանակցությունները: