Սեպտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին կկատարվի միասնական աղոթք

Հորդորում ենք բոլոր հայորդիներին աղոթքով զորակցել մեր հայոց բանակի զինվորներին և աշխարհազորայիններին

հավատ

Վանաձորի Սբ. Գր. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում սեպտեմբերի 29-ինժամը 18:00-ին` հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, մարզային ու քաղաքային իշխանությունների, կկատարվի միասնական աղոթք Մայր Հայրենիքի, Արցախ Աշխարհի խաղաղության և հայրենյաց պաշտպան զինվորների անվտանգության և հաղթանակի համար:

Հորդորում ենք բոլոր հայորդիներին աղոթքով զորակցել մեր հայոց բանակի զինվորներին և աշխարհազորայիններին:

ԴԻՎԱՆ  ԳՈՒԳԱՐԱՑ  ԹԵՄԻ