Սննկացել է Եվրոպայի խոշորագույն Pascha հասարակաց տունը․ պատճառը՝ համավարակն է

Pascha-ն ունի 11 հարկ․ այնտեղ աշխատում է 120 մարմնավաճառ
Live24.am-ը ներկայացնում է

1

Եվրոպայի խոշորագույն Pascha հասարակաց տունը, որը գտնվում է Քյոլնում, հայտարարել է կորոնավիրուսային համավարակի պատճառով իր սնանկացման մասին։ Այս մասին Հրապարակ․am-ի փոխանցմամ հայտնեւմ է Express-ը։

Ըստ հրապարակման, հաստատության կառավարիչ-տնօրեն Արմին Ռոբշայդը դատարան դիմում է ներկայացրել՝ հասարակաց տունը սնանկ ճանաչելու մասին։

Պարբերականի հետ զրույցում նա ասել է, որ իրենք ծախսել են իրենց ֆինանսական բոլոր ռեզերվները՝ կարանտինի այս շրջանում, երբ արգելված էր նաեւ մարմնավաճառությամբ զբաղվելը։

Ի դեպ, հայտնի է, որ Pascha-ն ունի 11 հարկ։ Այնտեղ աշխատում է 120 մարմնավաճառ, ինչպես նաեւ սպասարկող անձնակազմը՝ բաղկացած 60 հոգուց՝ այդ թվում մերսողներ եւ խոհարարներ։ Լոբշայդը մանրամասնել է, որ իրենք չէին հայտարարի սնանկացման մասին, եթե գերմանական իշխանությունները իրենց երաշխիքներ տրամադրեին, որ հաջորդ տարի կկարողանան աշխատել։

Նա նաեւ նկատել է, որ Քյոլնում անհատ մարմնավաճառները շարունակում են աշխատել եւ չվճարել հարկեր։