Վանաձորում կրակոցներից 2 բնակիչ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի հատ փայտե մահակներ
Վանաձոր կրակոց

Այսօր՝ մարտի 24-ին, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի հատ փայտե մահակներ:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված պարկուճներն ու ու գնդակները արձակվել են տարբեր տեսակի զենքերից:

Ըստ աղբյուրի՝ վիրավորները Վանաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արման Մինասյանն է և 35-ամյա Հովսեփ Սարգսյանը, որոնք այս պահին գտնվում են Վանաձորի բժիշկների հսկողության տակ և շնորհիվ Վանաձորի բժիշկների ճիշտ և օպերատիվ աշխատանքի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: