Փաշինյանը նկարվեց ադրբեջանցի բլոգերի հետ

Նրանք նաև մի քանի բառ փոխանակվեցին

Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ կոնֆերանսին, որից հետո նա «վարպետաց դաս» ձևաչափով ելույթ ունեցավ Արցախի թեմայով:

Ելույթից հետո, ինչպես արդեն հայտնել է «Հրապարակ»-ը, ՀՀ վարչապետին հարց ուղղեց մի ադրբեջանցի, որը հետո ներկայացավ որպես անկախ բլոգեր:

Հարցուպատասխանի ընթացքում նա նախ գրիչ նվիրեց Փաշինյանին, իսկ վերջում էլ մոտեցավ Հայաստանի վարչապետին ու խնդրեց լուսանկարվել նրա հետ:

Նիկոլ Փաշինյանն էլ չմերժեց ադրբեջանցի բլոգերին:

Այդ ընթացքում նրանք նաև մի քանի բառ փոխանակվեցին, ապա հրաժեշտ տվեցին: