Երևանում շրջիկ առևտրի համար կսահմանվեն կոնկրետ տեղեր և ժամեր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ այս ոլորտը մինչ այս ոչ մի օրենսդրական կարգավորում չի ստանում, հետևաբար քաղաքապետարանը չի կարող միջամտել

Շրջանառության մեջ է դրվել Երեւանում մեքենաներով կամ դրանց կցորդներով (շրջիկ առեւտրի կետ) առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող նախագիծը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս ոլորտը մինչ այս ոչ մի օրենսդրական կարգավորում չի ստանում, հետևաբար Երևանի քաղաքապետարանը չի կարող միջամտել: Օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորել ոլորտը, առևտուր կազմակերպող, ծառայություններ մատուցող շրջիկ կետերի իրավահարաբերությունները:

«Մենք շատ հաճախ նման շրջիկ առևտրի կետեր տեսնում ենք նեղ փողոցներում, բանուկ հատվածներում, որոնք կարող են խցանումներ առաջացնել: Նման կետեր տեսնում ենք մշակութային օջախների հարևանությամբ օրվա ամենատարբեր ժամերին: Հիմա նոր օրենքի նախագծով կկարգավորվեն և՛ տեղերը, և՛ ժամերը, և՛ կհստակեցվեն շրջիկ կետերի արտաքին ձևավորումը և այլն»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը: