9 բան, որ հասուն տղամարդիկ պետք է իմանան կանանց մասին

Կանայք ստիպված են շատ բան հանդուրժել ու շատ բանի դիմանալ հայրիշխանական հասարակության մեջ

Այսօր կանայք շատ ավելի համարձակ են խոսում իրենց ու այն մասին, թե ինչ են ուզում հարաբերություններից ու տղամարդկանցից: Այնպես որ, վերջիններս պետք է իմանան, թե ինչ է ուզում կինը, ու փորձեն ավելի լավը դառնալ:

1. Կանայք ավելի շատ էմոցիոնալ են, քան ռացիոնալ

Կինը միշտ գնում է իր սրտի հետևից, գործում նրա թելադրանքով, այլ ոչ գիտակցության: Նա հավատում է, որ ժամանակակից հասարակությունում մարդիկ չափից շատ են մտածում, բայց քիչ` զգում: Եվ նա ուզում է հավասարակշռել դա: Ժամանակակից կինը ոչ միշտ է ուզում, որ դու լուծես իր խնդիրները: Հարցն այն չէ, որ նա չի ուզում քո օգնությունը ստանալ, պարզապես նրա համար ավելի կարևոր է, որ դու իրեն հասկանաս: Նա ուզում է իմանալ, որ կա մեկը, ով պարզապես կարող է կարեկցել իրեն:

2. Կանայք ստիպված են շատ բան հանդուրժել ու շատ բանի դիմանալ հայրիշխանական հասարակության մեջ

Նա ամեն օր բախվում է հայրիշխանական հասարակության առանձնահատկությունների հետ, որոնք դու առհասարակ կարող ես չնկատել: Լինելով կին` նա ինքնաբերաբար գտնվում է ոչ շահեկան իրավիճակում միայն պայմանավորված իր սեռային պատկանելությամբ, ինչքան էլ որ խոսեն տղամարդու և կնոջ իրավահավասարության մասին:

3. Կանայք միաժամանակ խոցելի են և առողջ

Այո, նա կարող է անհավանականորեն ուժեղ ու դիմացկուն լինել: Բայց դա չի նշանակում, որ նա խոցելի չէ: Նա հասկանում է, որ խոցելիությունը կարևոր է մտերմիկ հարաբերություններում: Դրան գումարած` նա գիտի, որ խոցելիությունը թուլությանը հավասար բան չէ:

4. Կանանց ժամանակ է պետք իրենց հարմարավետ զգալու համար

Նա չի կարող պարզապես ինքնաբերաբար իրեն թույլ տալ ներդաշնակ լինել քո անձի հետ։ Նա պետք է տեսնի, որ դու դրան արժանի ես։ Նա պետք է իմանա, որ դու արժանի ես իր ուշադրությանը։ Ահա թե ինչու նա սկզբում զգույշ կլինի։ Նա չի ուզում, որ քեզ ամեն ինչ չափազանց հեշտ տրվի։

5. Կանայք ի բնե ռոմանտիկ են

Նույնիսկ, եթե ռոմանտիկան քեզ համար կարևոր չէ, անգամ, եթե կինն ասում է, որ իր համար կարևոր չէ դա, նա կգնահատի քո ռոմանտիկ արարքը: Ահա թե ինչու է քեզ անհրաժեշտ երբեք չմոռանալ այդ մասին: Դա ոչ միայն նրա ես-ի համար է կարևոր ու հանուն դրա է արվում, այլ՝ ի շահ ձեր հարաբերությունների:

6. Կանայք հավասարություն են ուզում, բայց միևնույն ժամանակ՝ նրանք հոգատարության կարիք ունեն

Կինն ուզում է, որ դու իրեն վերաբերվես՝ որպես հավասարը հավասարին, ուզում է, որ հարաբերությունները գործընկերության նմանվեն: Բայց դա չի նշանակում, որ նրան դուր չի գալիս, երբ դու նրան երես ես տալիս ու հոգ տանում իր մասին: Նա նախկինի պես ուզում է մտնել քո թևի տակ ու իրեն անվտանգ զգալ:

7. Կանայք խելագարներ չեն

Նույնիսկ, երբ դու չես հասկանում, թե կինն ինչ է անում կամ խոսում, դա չի նշանակում, որ նա խելագար է: Նա պարզապես խոսում է ի սրտե: Նա ուղղակի փորձում է լինել ազնիվ ու իսկական: Դա նշանակում է, որ նա իրեն չի ֆիլտրում: Նա ուզում է, որ դու իրեն տեսնես այնպիսին, ինչպիսին որ ինքն իրականում կա:

8. Կանայք շատ ցավերի են դիմանում

Շատ տղամարդիկ մտածում են, որ կանայք պարզապես շատ զգայուն ու էմոցիոնալ են: Բայց կանայք իսկապես շատ ուժեղ ցավերի են դիմանում: Նա ստիպված է շատ ծանր բաների հետ բախվել: Եվ այնուամենայնիվ, կանգուն մնալ:

9. Բոլոր կանայք միատեսակ չեն

Չի կարելի բոլորին ընդհանրացնել, նույնիսկ, եթե քեզ թվացել է, որ բոլոր կանայք միշտ միևնույն կերպ են իրենց պահում: Մենք բոլորս մարդիկ ենք, և մեզնից յուրաքանչյուրն իր անձի առանձնահատկություններն ու ուրույն բնավորությունն ունի: Չի կարելի մարդկանց խմբերի բաժանել ու դասակարգել` պարզապես ելնելով նրանց սեռից: Ոմանք պակաս զգայուն են, ուրիշներն էլ` ավելի ամբիցիոզ: Բոլոր մարդիկ տարբեր են: Պետք է ցանկացած կնոջ հարգել՝ որպես անհատականություն: