Սենատում Հայկական բանաձևի աջակիցների թիվը հասել է 22-ի. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի աջակիցների թիվը հասավ 22-ի: Միացել են ևս 2 հանրապետական սենատորներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը: