«Մայրս եւ երկու քույրերս»․ Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Նշենք, որ ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին էլեգանտ կերպարում էր. նա ուսերի հատվածում բաց, կարմիր գույնի հագուստ էր կրում

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով մայրիկի ու քույրերի հետ։

Instagram-յան էջում հրապարկված կադրն արվել է զբոսանքի ժամանակ։ Դերասանուհին գրկել է փոքրիկ որդուն, իսկ լուսանկարել է քույրը։ Հրապարակման մեկնաբանությունների հատվածում Անահիտը գրել է․ «Մայրս...և երկու քույրերս... սեր ու վստահություն...ուժ ու անկեղծություն...»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին էլեգանտ կերպարում էր. նա ուսերի հատվածում բաց, կարմիր գույնի հագուստ էր կրում։ Որպես աքսեսուար՝ երիտասարդ մայրիկը խոշոր ու շքեղ ականջօղեր էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ սանրվածքը։ Հրապարակման մեկնաբանությունների հատվածում Անահիտը մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ «Գորիս», «երջանիկ ժամանակ»։