«Գրեմմի»-ի հաղթողների անունները հայտնվել են համացանցում մրցանակաբաշխությունից երկու շաբաթ առաջ

Ամերիկյան ձայնագրման ակադեմիան, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը

«Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունից երկու շաբաթ առաջ համացանցում է հայտնվել հաղթողների ամբողջական ցանկը։ Արդյունքները հրապարակվել են «Գրեմմի»-ի կայքում, հայտնում է ամերիկյան Billboard ամսագիրը:

Տեղեկատվությունն արագ ջնջվել է, սակայն մրցանակակիրների անունները հասցրել են տեսանկարահանել։ Այս պահին հոլովակը հասանելի է բոլորին YouTube-ում royalty անունով ալիքում։

Ամերիկյան ձայնագրման ակադեմիան, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ «հաղթողների ցանկ» գոյոություն չունի, եւ մինչեւ մրցանակաբաշխության հանձնման օրը ոչ ոք չի բացում տեղեկատվությունը, որն առկա է ծրարում:

«Grammy» մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին Լոս Անջելեսում։ Թեկնածուների անունները հայտնի են դարձել 2018թ. դեկտեմբերի 7-ին։