Ծովամթերքի պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ

Այդ մասին հաղորդում է Medical Xpress-ը

Գիտնականները պարզել են, որ ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը, նվազեցնում ծերանալու գործընթացի ինտենսիվությունը։

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծովամթերքների դիետային ճիշտ և պարբերական հետեւելը, որն իր մեջ ներառում է ձուկ, միդիա, ծովախեցգետին և այլ ծովամթերքներ, մարդուն ապահովում է ճարպաթթուների որոշակի կուտակում՝ օրգանիզմի ճիշտ աշխատանքն ապահովելու համար։ Այդ մասին հաղորդում է Medical Xpress-ը։