Երեք համեղ գաղափար նախաճաշի համար

Կոնտինենտալ նախաճաշի ցանկում սովորաբար կարող են լինել եգիպտացորենի փաթիլներ, ապխտած մսի բարակ շերտ, պանիր, յոգուրտ, մեղր, մրգային հյութ, եփած ձու եւ կաթ

Սովորական նախաճաշը, որը մատուցվում է ամբողջ աշխարհի հյուրանոցներում, կոչվում է եվրոպական մայրցամաքի (կոնտինենտալ) 

նախաճաշ: Այս ավելի շատ թեթեւ սնունդ է, որն օգնում է մինչեւ ճաշ դիմանալ: Կոնտինենտալ նախաճաշի ցանկում սովորաբար 

կարող են լինել 

եգիպտացորենի փաթիլներ, ապխտած մսի բարակ շերտ, պանիր, յոգուրտ, մեղր, մրգային հյութ, եփած ձու եւ կաթ: Ըմպելիքներից` 

կաթով սուրճ, թեյ եւ նարնջի հյութ:

Դասական կոնտինենտալ նախաճաշ

Ահա դասական կոնտինենտալ նախաճաշի մի քանի տարբերակ

1. Ապխտած մսով, լոլիկով եւ պանրով սենդվիչ

Բաղադրիչները

2 կտոր սեւ տոստի հաց

2 կտոր ապխտած միս

1 կտոր պանիր

կես լոլիկ

2 հատ հազարի տերեւ

24 գրամ կարագ

Պատրաստման եղանակը. կարագը քսել հացի վրա, վրան դնել պանիրն ու ապխտած միսը, այնուհետեւ՝ շրջանաձեւ կտրատած լոլիկը:

Փակել հազարի տերեւներով եւ հացի երկրորդ կտորով: Ապխտած մսով, լոլիկով եւ պանրով սենդվիչը պատրաստ է:

2. Կրուասան

Բաղադրիչները

230 գր. ցորենի ալյուր (անհրաժեշտության դեպքում ավելացնել 3-4 ճաշի գդալ)

15 գրամ թարմ խմորիչ

½ թեյի գդալ աղ

1 ճաշի գդալ շաքարավազ

110 գրամ կարագ

3 ճաշի գդալ կաթ

Պատրաստման եղանակը. ալյուրը մեծ ամանի մեջ մաղել, բլրակի տեսք տալ եւ կենտրոնում փոսիկ անել: Մեկ այլ ամանի մեջ լցնել

խմորիչը եւ 2-3 ճաշի գդալ տաք ջուր, խառնել, լցնել փոսիկի մեջ, խառնել ալյուրի շուրջ 1/4 մասի հետ: Ստացված խմորից գունդ պատրաստել:

Գնդին խաչաձեւ տեսք տալ, դնել մեծ ամանի մեջ եւ վրան տաք ջուր ավելացնել: Մնացած ալյուրին ավելացնել աղը, շաքարավազը,

կարագի կեսը, կաթը եւ միատարր խմոր հունցել: Խմորն ալյուրոտ տախտակի վրա հունցել այնքան, մինչեւ այն դառնա

հարթ եւ առաձգական:

Երբ խմորե գունդը ջրի մեջ վերեւ կբարձրանա եւ երկու անգամ մեծացած լինի, պետք է հանել այն, չորացնել եւ խառնել մյուս խմորին: Հունցել մինչեւ միատարր դառնալը, դնել ալյուրով պատված թավայի մեջ, կափարիչով ծածկել եւ մեկ գիշեր թողնել սառը տեղում:

Այնուհետեւ խմորն ուղղանկյունաձեւ բացել, բաժանել երեք մասի (բարձրությամբ): Ուղղանկյան մեջտեղի մասում բարակ շերտով

կարագ քսել:

Ուղղանկյան աջ մասը կարագով փակել, ձախ կողմով ծածկել աջը: Փաթաթված խմորը 90 աստիճան շրջել, բաց եզրերի կողմից գրտնակել: Եռածալ անել, շրջել եւ նորից գրտնակել: Շուրջ 15 րոպե դնել սառնարանը՝ հանգստանալու: Այս գործողությունը կրկնել եւս երեք անգամ:

Խմորը բացել շուրջ 3 մմ հաստության, երկարության կողմից երեք հավասար մասի բաժանել, յուրաքանչյուր մասը եռանկյունաձեւ կտրել:

Եռանկյունիները լայն հատվածից սկսած փաթաթել, կիսալուսնի տեսք տալ: Դնել ալյուրով պատված թավայի վրա, շուրջ 5 րոպե թխել

220 աստիճանով, հետո ջերմաստիճանը նվազեցնել մինչեւ 200 աստիճան եւ թողնել եւս 15 րոպե կամ մինչեւ պատրաստ լինելը:

Պատրաստ կրուասանները պետք է մեծ լինեն եւ ոսկեգույն դառնան:

Կրուասանների համար օգտագործում են ինչպես քաղցր միջուկներ, օրինակ՝ շոկոլադ, ընկույզ, կրեմ, մուրաբա, մրգեր,

այնպես էլ ոչ քաղցր՝ պանիր, խոզապուխտ, բանջարեղեն:

3. Մրգերով եւ եգիպտացորենի փաթիլներով յոգուրտ

Բաղադրիչները

1 հատ բանան

150 գրամ հատապտղային խառնուրդ

200 մլ յոգուրտ

2-3 ճաշի գդալ եգիպտացորենի փաթիլներ

հապալաս` զարդարելու համար

Պատրաստման եղանակը. սառեցված հատապտուղները կես յոգուրտի հետ հարել: Բանանը մաքրել եւ կտրատել: Շերտերով շարել բանանը, հատապտուղների խյուսը, յոգուրտն ու եգիպտացորենի փաթիլները: Աղանդերը զարդարել հապալասով եւ փաթիլներով:

Աղբյուրը՝ IVONА, Gotovim.ru