Ինչու են կանայք ամուսնանում

Դա ցանկացած մարդու բնական պահանջմունքն է, բայց եթե այս շարժառիթը փոխադարձ սեր եւ քնքշանք տալու պատրաստակամություն չի ենթադրում, հազիվ թե ամուսնությունը երջանիկ լինի

Բոլորի նման լինելու միջոց

Կինը ենթարկվում է սոցիալական կարծրատիպերի, ծնողների, ընկերների եւ մտերիմների ազդեցությանը: Նա պարզապես ստիպված է համաձայնել ցանկացած առաջարկության, միայն թե իրեն հանգիստ թողնեն: Նման ամուսնության հաջողությունն արդյունքում տատանվում է «լավ»-ից մինչեւ «լիարժեք աղետ»-ի միջեւ:

Ծնողների խնամակալությունից ազատվելու միջոց

Այս դեպքում երազանքները ոչ թե ամուսնության, այլ հարսանիքի փաստի մասին է: Սա հիմնականում վերաբերում է գրեթե պատանի աղջիկներին, որոնք, լինելով ընկերուհիների հարսանիքին, նույնպես ուզում են լինել հարսնացուի դերում: Արդյունքում նրանք ծրագրում են պսակադրության արարողությունը, ոչ թե ընտանեկան կյանքը:

Հոգատարության եւ ջերմության պահանջ

Դա ցանկացած մարդու բնական պահանջմունքն է, բայց եթե այս շարժառիթը փոխադարձ սեր եւ քնքշանք տալու պատրաստակամություն չի ենթադրում, հազիվ թե ամուսնությունը երջանիկ լինի:

Որպեսզի տանը տեր լինի

Նման ամուսնություններն ամուր են լինում, եթե կնոջ համար հոգեւոր մտերմությունը կենսական արժեք չէ:

Փախուստ միայնությունից

Ձգտելով գոնե «ինչ-որ բան» գտնել եւ միայնակ չլինել՝ կինը կարող է նման ամուսնության մեջ ցածր մակարդակի հարաբերությունների գերին դառնալ եւ ընդմիշտ ապերջանիկ լինել:

Ինքնահաստատման միջոց

Այս կինն ուզում է իր ամուսնությամբ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել. ծնողներին եւ մտերիմներին՝ որ ինքնուրույն է, նախկին ընկերոջն ու շրջապատին՝ որ արժանի է սիրո: Նման ամուսնությունը կարող է երկարատեւ լինել, բայց երբեք հոգեպես առողջ չի լինի:

 

Աղբյուրը՝ Ivona