Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը

Այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարվելիք այցի մասին:

Մամուլի քարտուղարը չի նշել այցի հնարավոր ժամկետները:
Միևնույն ժամանակ, նա չի մեկնաբանել Коммерсант պարբերականի հրապարակումն այն մասին, որ այցի ընթացքում նախատեսվում է հուշագրի ստորագրում, որը կերաշխավորի ռուս մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ օժանդակությամբ ստեղծված լաբորատորիաներ: