Այսօր սպավում է մեծ անակնկալ. Հայկ Մարության

Երևանը հենց մերն է` երևանցիներինը, Երևանը չեն ստեղծում շենքերը, փողոցները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր:

«Երևանը հենց մերն է` երևանցիներինը, Երևանը չեն ստեղծում շենքերը, փողոցները: Ես  ուզում եմ, որ այսօր բոլոր երևանցիները լինեն ուրախ, քանի որ մենք այսօր դնում ենք սկիզբը մի քաղաքի, որի մասին երազել ենք»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց նա՝ նշելով, որ այս տարի այս միջոցառումներին ավելի քիչ գումար է ծախսվել, քան նախորդ տարի. պետք է մաքսիմալ լավ որակ ստանալ քիչ գումարով:

Քաղաքապետը նշեց, որ հիմա քաղաքը ապակենտրոնացել է, և այս տարի բյուջեն հավասար կիսվել է 12 վարչական շրջանների միջև:

«Այսօր սպավում է մեծ անակնկալ. 12 վարչական շրջանում միաժամանակ լինելու է հրավառություն, որը մենք ֆիքսելու ենք»:

Քաղաքապետը ընդգծեց, որ նաև կարևոր է, որ ամեն վարչական շրջանում հնչելու է տարբեր երաժշտություն: