Գիտնականները պարզել են, թե ով է ավելի երկար ապրում՝ բուսակերնե՞րը, թե՞ մսակերները

Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգը հարստացնել լոբազգիներով, բանջարեղենով, մրգերով և ընկուզեղենով, նվազեցնելով մսի սպառումը

Բժիշկները նշում են, որ եթե Երկիր մոլորակի բնակչությունը սննդի մեջ մսի և շաքարավազի օգտագործումը շարունակի ներկայիս տեմպերով, ապա առաջիկա երեք տասնամյակների ընթացքում մոլորակի ռեսուրսները կսպառվեն այնպես, որ մարդկությունը սովի կմատնվի:

Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգը հարստացնել լոբազգիներով, բանջարեղենով, մրգերով և ընկուզեղենով, նվազեցնելով մսի սպառումը, ինչը բարենպաստ ազդեցություն կթողնի առողջության ընդհանուր վիճակի վրա և հնարավորություն կտա հետագայում խուսափել պարենային ճգնաժամից:

Բրիտանացիները 13 տարի շարունակ հետևել են հարյուր հազարավոր մարդկանց առողջությանը և պարզել, որ կարմիր մսից կախվածությունը սրտանոթային համակարգի և ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում: Բացի այդ, գիտնականները պնդում են, որ մսակերների կյանքի տևողությունն ավելի կարճ է, քան բուսակերներինը:

Image result for Ученые выяснили, кто живет дольше: вегетарианцы или мясоеды