Մահացել է Սիբիրի հայազգի հոկեիստ Սամվել Մնացյանը

Հոկեյիստը մեկ տարի պայքարել է ծանր հիվանդության դեմ

«Սիբիրի» պաշտպան Սամվել Մնացյանը 30 տարեկանում մահացել է օնկոլոգիական հիվանդությունից։ Ողբերգության մասին ակումբը հայտնել է Вконтаке-ի էջում։

Հոկեյիստը մեկ տարի պայքարել է ծանր հիվանդության դեմ։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր հարազատներին, ընկերներին և նրանց, ովքեր ճանաչում էին Սամվելին։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են պաշտպանին այս ամբողջ տարվա ընթացքում և անմասն չեն մնացել։ Աստված հոգիդ լուսավորի, Սամվել», – ասվում է հայտարարության մեջ։

Ախտորոշման մասին հայտնի է դարձել 2018-ի օգոստոսին. երկար մեջքի ցավերից հետո Մնացյանը դիմել է բժիշկներին, գրում է armsport.am