Հրշեջ-փրկարարի վիրահատությունը հաջող է անցել. ԱՆ

Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։

Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: