Լևոն Ջուլֆալակյանը կղեկավարի Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը

Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօրվանից Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը կղեկավարի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: