Google գերեզման է ստեղծել իր փակված ծրագրերի համար

Այժմ էլ Սիեթլում Google-ի գրասենյակի տարածքում հայտնվել է իրական գերեզմանատուն՝ Google-ի փակված նախագծերի գերեզմանաքարերով

Google ընկերությունը հայտնի է սեփական անհաջող աշխատանքները ծաղրելով:

Ինչպես արդեն գիտեինք, ընկերությունը հատուկ վիրտուալ տարածք ունի, որտեղ պահվում են ավելի քան 180 արտադրանք, որոնք հաջողություն չեն գրանցել: Այժմ էլ Սիեթլում Google-ի գրասենյակի տարածքում հայտնվել է իրական գերեզմանատուն՝ Google-ի փակված նախագծերի գերեզմանաքարերով: Այստեղ հայտնվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ Google+-ը, Google Reader-ը, Picasa-ն և այլն:

vnews.am