Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև. Փաշինյան

«Պետական շենքերը, եթե չվերանորոգենք, 5 տարի հետո դրանք ավերակ կդառնան»,-խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարական առանձնատներում վերանորոգումների մասին

«Կառավարական առանձնատներից մեկում երկու օր առաջ տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի համար ընդունելություն:  Դա պետական գույք է: Պետական շենքերը, եթե չվերանորոգենք, 5 տարի հետո դրանք ավերակ կդառնան»,-խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարական առանձնատներում վերանորոգումների մասին:

 «Այսօր կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում: Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև: Պետական գույքը պետք է սպասարկվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծախսերի գաղտնի լինելուն, Փաշինյանը նշեց, որ բոլոր ծախսերն արվում են հիմնավորված: