Անելյա Գուբրյանի street style-ը Թբիլիսիից

Մինչ լուսանկարիչը զբաղված էր, ասեցի՝ ապարատը ցրեմ, մի քիչ փորձեմ նկարել։ Ոտքերի անկանոն դիրքը ստացվեց, բայց լրջանալը՝ ոչ

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը կիսվել է Վրաստանում արված լուսանկարներով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում մոդելը ցույց է տվել street style-ը. նա ջինսե տաբատ է կրում եւ զոլավոր վերնաշապիկ։ Անելյան դրանք համադրել է սեւ կաշվե բաճկոնի եւ սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ փոքրիկ պայուսակ եւ սեւ գլխարկ։ Մեկնաբանությունների հատվածում մոդելը մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «Թբիլիսի, ես սիրում եմ քեզ», «street style», «զգա պահը»։

Ավելի վաղ Անելյան ներկայացել էր լուսանկարչի կերպարում։ Նա ջինսե տաբատ էր կրում, սպորտային կոշիկներ եւ վերարկու։ Կերպարն ամբողջացրել էր գլխարկը։ Կադրին կից նա կատարել էր հետեւյալ գրառումը․ «Միշտ նկարՎողի դերում եմ։ Մինչ լուսանկարիչը զբաղված էր, ասեցի՝ ապարատը ցրեմ, մի քիչ փորձեմ նկարել։ Ոտքերի անկանոն դիրքը ստացվեց, բայց լրջանալը՝ ոչ։ Սազո՞ւմ է»։