Իննա Խոջամիրյանը՝ հարսանյաց զգեստով

Երիտասարդ դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկարը հրապարակել է և չի մեկնաբանել

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հարսանյաց զգեստով։

Իննա
Դերասանուհին, որը «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իննան սեւ-սպիտակ լուսանկարում գեղեցիկ հարսանեկան զգեստ է կրում։ Մազերը կապված են։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։ Այն, հավանաբար, արվել է նկարահանումների ընթացքում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իննան ջինսե կարճ շորտ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները եւ գեղեցիկ պայուսակը։ Մեկնաբանություններում հմայիչ դերասանուհին նշել էր, որ լուսանկարն արվել է Մոսկվայում։Իննա