Սասուն Միքայելյանն առաջին հերթին հենց Վանեցյանին է սթափության կոչ արել. Քոչարյան

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարության մասին

Այսօր` սեպտեմբերի 25-ին, Առաջին լրատվականի հետ զրույցում ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարության մասին, որով վերջինս բոլորին սթափվելու կոչ էր արել, կարծիք հայտնեց, որ հնարավոր է Միքայելյանը հենց Վանեցյանին է սթափվելու կոչ արել. «Ես կարծում եմ, որ Սասուն Միքայելյանը սթափվելու կոչ արել է հենց առաջին հերթին հատուկ ծառայության նախկին ղեկավարին, քանի որ քաղաքական հայտարարություն արել է նախկին պաշտոնյան, ինչի իրավունքը չունի»:

Հիշեցնենք` Միքայելյանը նաև հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանն իր ընկերն է ու շարունակելու է այդպիսին մնալ: