«Պուտինին տապալել» ցանկացող շամանի կողմնակիցները հայտարարել են նրա գործը ավարտելու պատրաստակամության մասին

Ալեքսանդր Գաբիշևը Յակուտսկ-Մոսկվա քայլերթ էր իրականացնելու, որ «տապալեր Պուտինին, նա հայտարարել է, որ այդ բանը նրան «Աստված է կարգադրել»

Յակուտիայից Մոսկվա քայլերթ իրականացնող շաման Ալեքսանդր Գաբիշևի կողմնակիցները շարունակում են նրա կիսատ թողած գործն ու քայլերթ սկսում միևնույն ճանապարհով: Ինչպես հայտնում է Lenta-ն, այս մասին հայտարարել են շամանի կողմնակիցները՝ YouTube ներբեռնած տեսանյութում:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գաբիշևը Յակուտսկ-Մոսկվա քայլերթ էր իրականացնելու, որ «տապալեր Պուտինին: Նա հայտարարել է, որ այդ բանը նրան «Աստված է կարգադրել»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա մոտ 8 հազ կմ ճանապարհը պլանավորում էր ավարտել 2021 թվականին՝ յուրաքանչյուր օր անցնելով 20 կմ:

Գաբիշևի կողմնակիցները հայտարարել են, որ իրենց «առաջնորդին» առևանգել են երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցները, ու իրենք «հստակ չգիտեն, թե նա որտեղ է գտնվում»

Իրենց խոսքերով՝ իրենք մտադիր են «պայքար սկսել շաման-մարտիկ Գաբիշևի ազատության համար»: