Ստվերից դուրս բերված աշխատատեղերի քանակն արդեն 63 հազար է․ ՊԵԿ նախագահ

Պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին պատասխանելիս նա նշեց, որ սրանք արդեն սեպտեմբերի դրությամբ ճշգրտված տվյալներն են

Վարչապետի նշած 51 հազար աշխատատեղի փոխարեն այս պահի դրությամբ արդեն 63 հազար աշխատատեղ է դուրս բերվել ստվերից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին պատասխանելիս նա նշեց, որ սրանք արդեն սեպտեմբերի դրությամբ ճշգրտված տվյալներն են։

Ինչ վերաբերում է շարունակականությանը, ՊԵԿ նախագահը նշեց, որ ստվեր միշտ լինելու է, ըստ այդմ՝ նոր թվեր կլինեն, և իրենք անընդհատ փորձելու են կրճատել այդ ստվերը, քանի որ վերացնել անհնար է։