Դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում բավականին ակտիվ է: Նա գրեթե ամեն օր իր երկրպագու-օգտատերերին զարմացնում է նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։
Այս անգամ դերասանուհին միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է բնական ու թարմ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ վերնաշապիկ, նույն երանգի կաշվե բաճկոն։ Նա առանց շպարի է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին տեսանյութ էր հրապարակել, որում իր ներկայացել էր գայթակղիչ ու ոճային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում էր կարմիր, համարձակ բացվածքներով զգեստ։ Կադրերն արվել էին նավի վրա։ Հոլովակին կից Մերին մեկնաբանություն չէր թողել։
0Comments