Անջելինա Ջոլիի շքեղ առանձնատունն ու արտասովոր կենդանիները

Դերասանուհու մասնակցությամբ «Մալիֆիսենտ» միջոցառման գովազդային տեսահոլովակը նկարահանվել է դերասանուհու շքեղ առանձնատանը` Լոս Անջելեսում

Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալիֆիսենտ» միջոցառման գովազդային տեսահոլովակը նկարահանվել է դերասանուհու շքեղ առանձնատանը` Լոս Անջելեսում: Աստղը ցույց տվեց իր պարտեզը, տան դեկորը և նույնիսկ ընտանի կենդանիներին:

 

a

Առաջին լուսանկարում կատարյալ մարգագետինով կանաչ տարածքն է։ Դերասանուհին ասաց, որ սիրում է ավելի շատ ժամանակ անցկացնել պարտեզում:

Այնուհետև Ջոլին օպերատորին տուն է տանում. Հանդիսատեսի առջև բացվում են ընդարձակ խոհանոցն և հյուրասենյակը՝ զարդարված դասական ոճով և թեթև գույներով:

Հենց այստեղ, տեսախցիկի առջև հայտնվեց դերասանուհու անսովոր կենդանին`հսկա իգուանան:

Հետագա նկարահանումները գեղեցիկ աստիճաններով վերև են տանում: Երկրորդ հարկում Ջոլին մի քանի ննջասենյակ ունի, և դրանցից մեկում ֆիլմի անձնակազմն ու դիմահարներն էին, որոնք օգնում էին աստղին պատրաստվել։

Այստեղ էին ևս երկու ընտանեկան ֆավորիտ ՝ սպիտակ նապաստակը, որն անկաշկանդ շրջում էր սենյակում և մեծ շունը՝ անմիջապես աստղի անկողնում պառկած:

Ոչ միայն աստղ մայրն էր պատրաստվում էր գովազդային միջոցառմանը, ոճաբանները օգնեցին նաև Ջոլիի երեխաներին պատրաստվել: Նրանք անհատական դասընթացներ են ստանում և ցանկության դեպքում կարող են ուղեկցել մորը բոլոր ուղևորությունների և իրադարձությունների ժամանակ: