Դինքի սպանության պահի տեսագրության անհետացումը պարզաբանել է բանկի տնօրենը

Նշենք, որ Դինքի սպանության վայրի մոտ գտնվող բանկից վերցված տեսագրությունները, որում երեւացել է սպանության պահը, անհետացել է ոստիկանություն տեղափոխվելուց հետո

Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ վկայություն է տվել սպանության վայրին մոտ գտնվող բանկի այն ժամանակվա տնօրենը։

Ստամբուլի հայկական «Ակոս»–ի փոխանցմամբ՝ բանկի տնօրենը պատմել է, որ սպանության օրը մի քանի անգամ տարբեր ոստիկաններ են եկել եւ վերցրել տեսագրությունները։ Նա շեշտել է, որ ինքը չի ֆիքսել, թե որ ստորաբաժանումից են, սակայն տեսել է բոլորի վկայականները։ Նա նշել է, որ բացի ոստիկաններից, տեսագրությունը վերցրել են նաեւ Ազգային հետախուզության ծառայության աշխատակիցները։ Տնօրենը պնդել է, որ ինքը հանձնել է, բոլոր տեսագրությունները ոստիկաններին ու Ազգային հետախուզության ծառայությանը։

Նշենք, որ Դինքի սպանության վայրի մոտ գտնվող բանկից վերցված տեսագրությունները, որում երեւացել է սպանության պահը, անհետացել է ոստիկանություն տեղափոխվելուց հետո։